«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին
ՄշակույթԵրևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է ռուս գեղանկարիչ Ալեքսեյ Խվոստովի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
«Մասեր» խորագրով ցուցահանդեսին հեղինակը ներկայացրել է 40 աշխատանք: Նկարների մի մասը պետերբուրգյան թեմաներով է: ԱլեքսեյԽվոստովի աշխատանքների հավաքածուում տեղ են գտել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի տպավորություններով ստեղծված գործեր, որոնցից մեկը, հեղինակը որպես նվեր քաղաքի հոբելյանի առթիվ, սիրով նվիրեց Երևան քաղաքի պատմության թանգարանին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը ցուցահանդեսի բացման խոսքում շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով նկարների հեղինակին՝ նկատել է, որ մշակութային այս նախաձեռնության գաղափարը ծնվել է շուրջ մեկ տարի առաջ՝ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում:
Շնորհակալություն հայտնելով երևանյան ջերմ ընդունելության համար՝ ԱլեքսեյԽվոստովն իր հերթին նշել է, որ, առաջին անգամ լինելով Երևանում, տպավորված է և հետագա իր աշխատանքներում 2800-ամյա պատմությամբ վարդագույն քաղաքն անպայման կգտնի իր տեղը:
Ցուցահանդեսըկգործիմինչևմայիսի 30-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն