Գրիշա Ասատրյանը` ավարտական իններորդում. լուսանկարներ
LifestyleՀունիսի մեկին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մենահամերգի պատրաստվող Գրիշա Ասատրյանը այսօր ավարտեց իններորդ դասարանը:

ԱՄՆ-ում երկու մեծ մենահամերգից հետո Գրիշան շտապել էր հայրենիք` համադասարանցիների հետ առօրյան կիսելու և ուսումնական ծրագրից հետ չմնալու համար:

Ազգային զարթոնքն ու համաժողովրդական շարժումը այնքան էին ազդել պատանու վրա, որ հայրիկի` Արտաշ Ասատրյանի հետ համաձայնեցնելուց հետո որոշեցին երեխաներին ժողովրդական երգի տոն նվիրել` «Ժպտացող հայ մանուկներ» խորագրով:

Ուրախալի էր այն, որ ռեկորդային ժամկետում` մեկ օրում, սպառվեցին նրա մենահամերգի հրավիրատոմսերը: Պատանին անակնկալներ ունի իր հասակակիցների համար, իսկ հայրենասիրությունը, որ կա նրա հոգում, ակնհայտ է, քանզի ոչ մի օտար ափ նրան չի կարողանում պահել իր գրկում
: