Ռոնալդու. Պետք է հարգանքով վերաբերվենք «Լիվերպուլին»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակցող Կրիշտիանու Ռոնալդուն ակնկալում է պատմական նվաճում Չեմպիոնների լիգայում: Եզրափակիչում Արքայական թիմի մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը»:
«Մենք մեծ հույս ունենք, որ կհասնենք պատմական հաղթանակի: Ունենք հնարավորություն երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում եւ գրել նոր պատմություն: Բայց պետք է հարգանքով վերաբերվենք «Լիվերպուլին», որը գործով է հասել եզրափակիչ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Կիեւում մայիսի 26-ին կայանալիք եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: