Նիկոլ Փաշինյանի որդին կմեկնի Արցախ ծառայության
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։
Facebook-ի ուղիղ եթերում Ն.Փաշինյանը նշեց, որ մարտին լրացել է Աշոտի 18 տարեկանը, և նա սահմանված կարգով մեկնելու է ծառայության։
Իր հերթին Աշոտ Փաշինյանը նշեց, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։
ՀՀ վարչապետը նաև կոչ արեց զինծառայությունից խուսափող իր հայրենակիցներին, ովքեր արտերկրում են, 20 օրվա ընթացքում վերադառնալ Հայաստան և սահմանված կարգով մեկնել զինծառայության։ Նույն կոչով նա դիմեց նաև «ոչ այնքան հիվանդ» և զինծառայությանը պիտանի երիտասարդներին։