Աֆրիկան մասերի է բաժանվում հսկայական ճեղքերով
ՀասարակությունԱֆրիկա մայրցամաքը կրկին սկսել է բաժանվել երկու առանձին մասերի: Այս անգամ տուժել են Ուգանդայի բնակիչները, որտեղ ճեղքվածքներն անցել են բնակելի տներով, կամուրջներով և ճանապարհներով: Մոտ 300 տներ քանվել են, մյուս տարածքի հետ կապը կտրվել է: Այդ մասին տեղեկացնում է newsyou.info-ն:
Նշվում է, որ մոտ ապագայում Աֆրիկան կկիսվի երկու առանձին միավորների՝ Նուբիական և Սոմալիական: Ավելի վաղ աղետն անդրադարձել է նաև Քենիայի վրա, որտեղ մեծաթիվ բնակիչներ լքել են տարածքները:
Մայրցամաքի բաժանումը իրականացնող ճեղքվածքը ձգվում է հյուսիսային Էֆիոպիայից մինչև Արևելյան Աֆրիկայում գտնվող կենտրոնական Մոզամբիկ:
