Վերին Կարմիրաղբյուր գյուղում անասնակեր է այրվել
ՀասարակությունՄայիսի 28-ին՝ ժամը 19:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի շինություններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 20:15-ին:
Այրվել է Ա. Դ.-ին պատկանող մոտ 100 հակ կուտակած անասնակեր: