Մանուչարյանը լքում է «Ուրալը»
ՍպորտՌուսական «Ուրալի» չորս ֆուտբոլիստներ լքում են թիմը:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը Էդգար Մանուչարյանի և Ալեքսանդր Ստավպեցի պայմանագրերի ժամկետները լրացել են: Իսկ Նիկիտա Չերնովն ու Իգոր Պարտնյագինը վերադառնում են այն թիմերը, որտեղից եկել էինք. համապատասխանաբար ԲԿՄԱ և «Լոկոմոտիվ», քանի որ վարձակալության ժամանակը սպառվել է:
«Ուրալը» այս տարի Ռուսաստանի բարձրագույն խմբում գրավել է 12-րդ հորիզոնականը: