Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 19 պարկուճներ
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երեւանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 8-րդ շարքի տներից մեկում կրակոցներ են հնչել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններին նշված վայրի բնակիչ՝ 27-ամյա Սուսաննա Ս.-ն հայտնել է, որ իր նախկին ընկերը իրենց բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է։
Սուսաննա Ս.-ն ոստիկաններին եւ քննիչներին է ներկայացրել կրակված պարկուճներ։
Էրեբունու ոստիկանները պարզել են, որ Սուսաննա Ս.-ի նախկին ընկերը Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Արման Կ.-ն է, ով BMW մակնիշի ավտոմեքենայի միջից ինքնաձիգից կրակոցներ է արձակել։
Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 19 փամփուշտի կրակած պարկուճներ։ Ոստիկանների եւ քննիչների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական, իսկ հետո արդեն բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Կիրակոսյանը կարճ ժամանակում ինքնակամ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն։