Բարսելոնան Սիլեսենին չի վաճառի Լիվերպուլին 60 մլն եվրոյից պակաս գումարով
Սպորտ«Բարսելոնան» մտադիր չէ բաժանվել թիմի դարպասապահ Յասպեր Սիլեսենից, ում ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», հայտնում է «Mundo Deportivo»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, մերսիսայդցիները ցանկանում են ուժեղացնել դարպասապահի գիծը, և Սիլեսենը թեկնածուներից մեկն է:
Այդուհանդերձ, «Բարսելոնան» մտադիր չէ բաժանվել հոլանդացի դարպասապահից, և նրան ձեռք բերելու միակ միջոցը պայմանագրով սահմանված 60 մլն եվրո հրաժարագինը վճարելն է:
Ավելի վաղ Սիլեսենը դժգոհություն էր հայտնել թիմում իր կարգավիճակի վերաբերյալ: