Վերին Գետաշեն համայնքի գյուղապետը հրաժարական է տվել. նա չարաշահումների մե՞ջ է մեղադրվում
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավարն այսօր՝ մայիսի 31-ին, հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից:
NEWS.am-ի տեղեկություններով հեղափոխության օրերից գյուղացիները ակցիաներ են անցկացրել գյուղապետարանի մոտ եւ պահանջել գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի հրաժարականը: Վերջինս ավելի քան մեկ ամիս բացակայել է գյուղից՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի:
Վերջին օրերին գյուղացիները կողպել են գյուղապոտարանի մուտքը եւ արգելել աշխատակիցներին մուտք գործել գյուղապետարան: Նրանք պնդել են, թե գյուղապետը չարաշահումներ է թույլ տվել: Այսօր Ռուբիկ Ղուկասյանը ներկայացել է աշխատանքի եւ հրաժարականի դիմում ներկայացրել: