Վրաստան այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանն անցկացնելու է հագեցած օրակարգով
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցի երկրորդ օր եւս բավական հագեցած օրակարգով է։
Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը «Հովհաննես Թումանյանի տուն» մշակութային կենտրոն, որտեղ հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այնուհետեւ Հայաստանի վարչապետը ճաշելու է վրացահայ գործարարների հետ, հանդիպելու է նաեւ պատրիարք Իլյա երկրորդի հետ։
Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին կմեկնարկեն ոչ պաշտոնական հանդիպումները։ Թբիլիսիից Նիկոլ Փաշինյանն ուղեւորվելու է Ջավաղխք, մի շարք գյուղերում կանգառներ է անելու, իսկ Նինոծմինդա եւ Ախալքալաք քաղաքներում նորից նախատեսվում են հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։