Աբրամովիչը գնորդ է փնտրում «Չելսիի» համար
ՍպորտՌուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ապագան Լոնդոնի «Չելսիի» սեփականատիրոջ կարգավիճակում հարցականի տակ է: Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն երկարաձգել Աբրամովիչի վիզան:
Լոնդոնյան ակումբն արդեն սառեցրել է «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնի վերակառուցման նախագիծը, որը ունենալու էր 570 միլիոն եվրոյի ներդրում:
The Times-ի տվյալներով, Աբրամովիչը պատրաստ է վաճառել ակումբը, եթե գտնի գնորդի, որը կվճարի 1.2 միլիարդ եվրո:
15 տարում Աբրամովիչը «Չելսիում» ծախսել է 1.14 միլիոն եվրո, գումարած 160 միլիոն եվրոն, որը նա 2003 թվականին վճարել էր ակումբը ձեռք բերելու համար: