«Ռեալ»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Գարեթ Բեյլի հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Նշվում է, որ Գարեթ Բեյլը դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը, այդ իսկ պատճառով էլ «Ռեալ»-ը ցանկանում է ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել: Նշվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է առաջարկել մինչև 137 մլն եվրո Բեյլի տրանսֆերի դիմաց:
Բեյլի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրը ակտիվ է մինչև 2022 թվականը: Գարեթ Բեյլը իր արդյունավետ խաղով նպաստեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլ»-ի դեմ խաղում «Ռեալ»-ի հաղթանակին: Փոխարինման դուրս գալով հանդիպման 70-րդ րոպեին՝ Բեյլը երկու գոլի հեղինակ դարձավ՝ «Ռեալ»-ին պարգևելով Չեմպիոնների լիգայի 13-րդ գավաթն ու երրորդ գավաթն անընդմեջ: