Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


Տնտեսագետ. «Հոխորտանքներն այն մասին, թե գները կբարձրանան, անլուրջ խոսակցություններ եմ համարում». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ–ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ԱԱԾ–ն նախորդ շաբաթ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսացող բացահայտումներ կատարեց: Դրանից հետո հանրության շրջանում սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, թե այդ Ա/Ձ–ների լուծարմանը կհետևի գյուղմթերքի թանկացում՝ ընդհուպ մինչև 30–50%: Խոսվում էր նաև երկրորդ սցենարի մասին, որի համաձայն գյուղացիներից ապրանքները կվերցվեն շատ ցածր արժեքով: Իրականում ի՞նչ սպասել և արդյո՞ք այս սցենարների զարգացումն անխուսափելի է: Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ:

–Կտրուկ թանկացումների կամ գյուղացիներից բավական ցածր արժեքով մթերք ձեռքբերելու վտանգ տեսնո՞ւմ եք: 

– Այո, այդպիսի ռիսկեր կան և միշտ էլ կարող են լինել: Բայց պետք է տեսնել, թե այդ անհատ–ձեռներեցները «առաջին ձեռքից» գնորդնե՞ր են, թե՞ միջնորդների միջոցով է ամեն ինչ կատարվել: Քանի միջնորդ օղակ է եղել, և այդ միջնորդներն իրենց հերթին որքանով են թանկացրել ապրանքը: Երբ այս շղթաները բացվեն, գյուղացին հնարավորություն կունենա անմիջականորեն վաճառել իր ապրանքը: Սա շատ կարևոր ու բավական հին խնդիր է: Գյուղատնտեսական շուկաներում առևտուր անող միջնորդներն իրենց մարքեթինգային խողովակներն օգտագործելով՝ այսպիսի հարցեր են առաջ բերել: Սա ևս պետք է ուսումնասիրվի: Այդտեղ գնաճը զսպելու լրացուցիչ հնարավորություններ կան: Տեսեք՝ խնդիրն ինչն է: «Երևան սիթի»–ի ցանցը մոնոպոլ գնորդ է՝ մոնապսոնիստ է, ում կողմից պայմանավորված գներ են դրվել: Այդ գներն ավելի բարձր են, քան՝ գյուղատնտեսական շուկաներում: Հետևաբար, այս մենաշնորհները կարգավորելը, դրանց շուկայական մրցակցության դաշտ բերելը գները զսպող երկրորդ գործոնն է: Որոշ սուպերմարկետների տերերի հոխորտանքներն այն մասին, թե գները կբարձրանան ու դա կուղղվի կառավարու­ թյան դեմ, անլուրջ խոսակցություններ եմ համարում: Իրենք պետք է մտածեն իրենց խնդիրների մասին, տասնյակ միլիարդներով չվճարված հարկերի մասին, 189–րդ հոդվածի մասին: Քրեական օրենսգրքի 205– րդ հոդվածն էլ պետք է կիրառվի: Խոսքը վերաբերում է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները չկատարելու մասին: Երբ գործարար մարդկանց ասում էին, թե վենդետա ու հետապնդումներ չեն լինելու, թող իրենց չկատարած պարտավորությունները կատարեն ու հանգիստ քնեն, հենց այնպես չէր ասվում:

– Ամեն դեպքում եթե ԱՁ–ները լուծարում են և 2% հարկը դառնում է 20%, գյուղմթերքի գները չպիտի՞ բարձրանան:

– Դա մեխանիկական գնահատական է: Գները, համենայն դեպս, չեն բարձրանա 18%–ով: Հնարավոր է՝ որոշակի աճ լինի, բայց շուկայական սելեկտիվ, մրցակցային մեխանիզմը գները կբերի նորմալ ծախսերի ու շահույթների տիրույթ:

–Միակ լուծումը շուկայական հարաբերությունների ինքնակարգավորո՞ւմն է:

–Այո՛, շուկաներն իրենք հավասարակշռում են գները: Գյուղատնտեսական մթերքի շուկաները մասսայական ապրանքների շուկաներ են: Այդտեղ որևէ մեկը արդեն չի կարող գին թելադրել: Իսկ այս իրավիճակում, երբ մոնոպոլ գնորդներ են աշխատել, միջնորդներ են եղել, այո՛, գներն արհեստականորեն բարձրացրել են գերշահույթ ունենալու նպատակով: Հիմա դա չի լինելու: 

Ստացվում է, որ այսպես, թե այնպես գները բարձրացված են եղել, և հիմա, եթե անգամ ինչ–որ թանկացում լինի, ժողովուրդն այդ թանկացումը չի՞ զգա:

–Իրավացի եք, մեծ հաշվով ժողովուրդը չի զգա: Սեզոնն էլ այնպիսին է, որ գյուղատնտեսական ապրանքներն առատ են այս տարի: Այս տեսանկյունից ես խնդիրներ չեմ տեսնում: 

–Գյուղացիների համար նույնպե՞ս:

– Այո, անմիջական արտադրողների համար այս տարին բարենպաստ է:

– Կառավարությունն այս խնդրի կարգավորման հետ կապված ի՞նչ քայլեր ու անելիքներ ունի: 

– Կառավարությունը միշտ էլ ունի քայլեր ու հարուստ գործիքակազմ՝ գյուղատնտեսական վարկերի, տուգանքների դուրս գրման մասնակիորեն զիջման, սուբսիդիայի մեխանիզմներ կիրառելու, հարկային որոշակի արտոնություններ տալու: Միշտ էլ այդ գործիքակազմը կա, բայց թող իր ծրագիրը ներկայացնի, որից կերևա, թե կոնկրետ ինչ գործիքներ են պատրաստվում կիրառել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում