Մասիսում պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում. տեղի է ունեցել փլուզում (ֆոտո)
ՀասարակությունԱրարատի մարզում, այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ ու առեղծվային դեպք է տեղի ունեցել. ժամը 03։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Նոր թաղամասի 1-ին շենքի 1-ին մուտքում դեռեւս անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պայթյունի հետեւանքով վնասվել է շենքի 1-ին հարկում տեղադրված էլեկտրաշիթը, խոշոր չափի նյութական վնաս է կրել 1-ին հարկում գործող «Խնդություն» ՍՊԸ-ին պատկանող խանոթը, որի հետնամասի պատը փլուզվել է, ինչի պատճառով վնասվել են նաեւ խանութում տեղադրված սառնարաններն ու ապրանքները։
Պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ նույն մուտքի գրեթե բոլոր բնակարանների դռները։ Բնակիչներն այդ պահին քնած են եղել ու պայթյունի ձայնից են արթնացել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։