Լոնդոնում հեծանվորդը մեծ խոհանոցային դանակով հարձակվել է Volkswagen Polo-ի վարորդի վրա
ՀասարակությունԼոնդոնում հեծանվորդը մեծ դանակով հարձակվել է մեքենայի վրա, որը կայանտեղիից դուրս գալուց բախվել էր իրեն: Դեպքը ֆիքսել է մոտակայքով անցնող մեքենայի տեսախցիկը, հաղորդում է Daily Mail-ը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Volkswagen Polo մակնիշի մեքենան կտրուկ հեծանվորդի առջեւով անցնում, որն էլ ստիպված կտրուկ աջ է թեքվում: Հետո մեքենան կանգ է առնում, իսկ հեծանվորդը հանում է դանակը եւ փորձում է դրանով կոտրել ապակին եւ ներս մտնել:
Նա կարողանում է վարորդի դռան ապակին կոտրել, որից հետո վարորդը դուրս է գալիս մյուս դռնից եւ փախչում:
Ոստիկանութունը հաղորդել է, որ դեպքի արդյունքում ոչ ոք չի տուժել եւ չի կալանավորվել: Հարձակվողին այժմ փնտրում են: