Մալիշկա-Եղեգնաձոր ճանապարհին «Subaru»-ն մոտ 15 մ գլորվել է մոտակա ձորակը
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 09:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մալիշկա-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 15 մ գլորվել մոտակա ձորակը: Վթարի հետեւանքով Ա. Ա.-ն ստանալով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: