Արոնյանը Ստավանգերի մրցաշարում դեռևս կիսում է 2-3 տեղերը
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց նորվեգական մրցաշարի 5-րդ տուրում:
Ստավանգեր քաղաքում ընթացող «Norway chess»-ի 5-րդ տուրում Արոնյանը խաղում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: ՊԱրտիայի 25-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Այս տուրից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով: Աշխարհի գործող գավաթակիրը կիսում է 2-3 տեղերը: