Bild. Բժիշկները վստահեցրել են, որ Նոյերը կարող է մասնակցել ԱԱ-2018-ին
Սպորտ«Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ևս մեկ բժշկական հետազոտություն է անցել: Այս մասին հայտնի է դարձել «Bild» պարբերականին:
Ֆուտբոլիստը մոտավորապես 8 ամիս բացակայում էր ոտքի վնասվածքի պատճառով: Հունիսի 2-ին նա վերադարձել էր խաղադաշտ ու Գերմանիայի կազմում մասնակցել Ավստրիայի հետ խաղին:
Հետազոտությունից հետո բժիշկները հայտնել են, որ դարպասապահն ամբողոջվին պատրաստ է մասնակցել ԱԱ-2018-ին:
Նշենք, որ Ավստրիա-Գերմանիա հանդիպումից հետո Յոհայիմ Լյովը հայտարարել էր, որ կզրուցի Նոյերի հետ, որից հետո պարզ կլինի, թե նա պատրաստ է մասնակցել աշխարհի գալիք առաջնությանը: