Ռոլան Գարոս. Ջոկովիչը առանց դժվարության մտավ 1/4 եզրափակիչ
ՍպորտԱշխարհի նախկին առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Ռոլան Գարոսի մրցաշարում:
Ջոկովիչը 1/8 եզրափակիչում ուժերն էր չափում իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյի հետ: Ջոկովիչը հաղթեց միանգամից երեք սեթերում և առանց դժվարությունների անցավ 1/4 եզրափակիչ:
Առաջին սեթում սերբ թենիսիստը հաղթեց 6:3 հաշվով, երկրորդում՝ 6:4, երրորդում 6:2: Քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի Չեչինատոն