Երևանի Աջափնյակ վարչական շրջանում պլանային ջրանջատում է իրականացվելու
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 7-ի ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի` Ալիխանյան եղբայրներ փողոցի 1-ից 6, Մարգարյան փողոցի 5 և 7, Հալաբյան փողոցի 22-ից 38 (զույգ) համարների, «Կենտրոն» հեռուստաընկերության, Ֆիզիկայի ինստիտուտի, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: