Լևոն Արոնյանը «Norway chess» մրցաշարի առաջատարներից է
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նորվեգական մրցաշարի հերթական տուրում կիսեց միավորը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Norway chess»-ի 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Այս տուրում միակ հաղթանակը տոնեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդը:
7 տուրից հետո Արոնյանը 3,5 միավորով առաջատարների շարքում է:
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: