Շարապովան անհավանական պարտությամբ դուրս մնաց «Ռոլան Գարոս»-ից
ՍպորտՌուս թենիսիստ Մարիա Շարապովան անհավանական պարտություն է կրում Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում:
«Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակչի ուղեգրի համար Շարապովան մրցում էր իսպանացի Գարբինյե Մուգուրուսայի հետ: 1 ժամ 12 րոպե ձգված մրցախաղում Շարապովան անսպասելի պարտություն կրեց 2:6, 1:6 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:
«Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոսն» անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը: