«Եթե կաթողիկոսը խոհեմ է, ուրեմն անմիջապես պետք է հեռանա». Գայանե վանքի վանահայր
Օրվա իրադարձություններՎստահ եմ՝ ամբողջ ազգն է պահանջում կաթողիկոսի հրաժարականը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե վանքի վանահայր հայր Կորյուն Առաքելյանը՝ մինչև կաթողիկոսի հետ հանդիպման գնալը:
«Ակնկալիքս այն է, որ եթե ինքը խոհեմ է և գոնե կյանքում գոնե մեկ անգամ բարիք պետք է գործի որպես եկեղեցու մասին մտածող անձ կամ հոգևորական, ուրեմն անմիջապես պետք է հրաժարական տա, որպեսզի ավելի չտարածվի այս ալիքը, այս պահանջը, և եկեղեցին որևէ հարցում չտուժի աղանդներից, որոնք կարող են փորձել իրենց ձայնը բարձրացնել և որևէ անաստված անձանց կողմից»,-ասաց նա:
Հիշեցենք, որ այսօր բանակցություններից հետո նախաձեռնության անդամների հետ հոգևորականները համաձայնության եկան, որ կաթողիկոսի հետ հանդիպմանը ներկա կլինի միայն 2 եպիսկոպոս, և հանդիպումը կլինի փակ:
Վանահայրը նշեց, որ իրենց համար հիմք է մայիսի քսանութի՝ կաթողիկոսի «բացակայության» փաստը Սարդարապատում: «Երբ մեր վարչապետը՝ ժողովրդի կողմից սիրված, իր շուրջ էր համախմբել ժողովրդին, փորձում էի շփվել նրա հետ, կաթողիկոսն այնտեղ ֆիզիկապես էր միայն, դա ինձ մեծ ցավ պատճառեց, և ես իր բացակայությունը զգացի»,-ասաց նա:
Հայր կորյունը նշեց, որ կաթողիկոսի հրաժարականին անմիջապես պետք է հաջորդի եպիսկոպոսաց ժողովը: