Փաշինյանը բոլոր նախարարություններին հանձնարարական տվեց
Օրվա իրադարձություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր նախարարություններին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ըստ ոլորտների ներկայացնել նախատեսվող միջոցառումների ցանկը:
«Երեկ ԱԺ-ում հաստատվեց Կառավարության ծրագիրը: Ինչպես պայմանավորվել ենք՝ պետք է
միջոցառումների ցանկ հաստատենք, որոնք բխում են կառավարության ծրագրից:
Պայմանավորվենք, որ մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն
կներկայացնի իր
միջոցառումների ցանկը, և հաջորդ նիստին կփորձենք այդ միջոցառումների ծրագիրը
հաստատել ու
անցնել դրա ի կատար ածելուն»,- ասաց վարչապետը: