Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ադրբեջանը հերթական անգամ խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ

Ընդամենը երեք դեպքի համադրությամբ Ադրբեջանը պատռեց սեփական դիմակը Ադրբեջանը հերթական անգամ խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ, կամ էլ քաղաքագիտական-դիվանագիտական բառապաշարով ասած, միջազգային հանրության շրջանում: Հերթական անգամ մեր հարևանները չդիմադրեցին գայթակղությանն ու իրենց իրական երեսը ցույց տվեցին իրենցից բավական տարբերվող մնացյալ քաղաքակիրթ աշխարհին: Ասածիս որպես ապացույց կարելի է առանձնացնել ընդամենը երեք ընդհանրական դեպք, որոնք իրենց «պայլուն» համադրությամբ էլ ավելի կարծրացրեցին միջազգային հանրության շրջանում ձևավորված և դեռ, վատ իմաստով, էվոլյուցիա ապրող, թե՛ Ադրբեջան երկրի մասնավորապես, թե՛ ադրբեջանցինրի ընդհանրապես, կերպարն այնպիսին որպիսին, որ այն կա իրականում: 1-ին՝ Ադրբեջանի իշխող էլիտայի կողմից սանձազերծած աննախադեպ մասշտաբների դիվերսիոն գործողությունները, Արցախ-Ադրբեջան, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով Սարգսյան-Ալիև հերթական հանդիպման նախաշեմին : 2-րդ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի քանի տասնյակ հակահայկական, ռասիստական, ռազմատենչ Թվիթերյան գրառումները: 3-րդ՝ Չինարիի 31-ամյա գերեվարված բնակիչ Կարեն Պետրոսյանին մահը: Պատահական չէ, որ խոսվեց այս երեքի համադրման մասին: Երբ հայկական երկու կողմերից համապատասխան կերպով բառի լայն իմաստով «արձագանքում էին» ադրբեջանական կողմից դեռ հուլիս ամսից սկսված դիվերսիոն գործողություններին, միջազգային հանրության մոտ ինչ-որ չափով առաջանում էր տարակուսանք, շփոթմունք, կամ էլ դրա նման մի զգացողություն, քանի որ Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում էր հայկական երկու հանրապետություններին տարածաշրջանում անկայունթյուն հրահրելու մեջ: Տեսեք եթե նույնիսկ քաղաքագետները, քաղաքական գործիչները (ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա), ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահները կարող էին և կռահել, թե ով է իրականում այս ամենի ետևում կանգնած, հասարակ մարդիկ (կրկին ինչպես հայ և ադրբեջանցի, այնպես էլ օտարազգի) պարզապես հենց այդպես միանշանակ մոտեցում չէին կարող դրսևորել, քանի որ ոչինչ որպես այդպիսին հստակ չէր: Կարճ ասած ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է ավելի շատ հավատա Հայաստանին, կամ Արցախին, այլ ոչ թե նույն Ադրբեջանին և հակառակը: Բայց ստացվեց այնպես, որ Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ «ձեռքերով», չգիտեմ անփորձությամբ սա պայմանավորել, թե՝ տգիտությամբ, հիմար դրության մեջ դրեց իր իսկ երկիրը և պատռեց սեփական դիմակը: Այդ բավականին լարված իրավիճակում Իլհամ Ալիևը որոշեց Թվիթերյան իր էջի միջոցով թերևս ոգևորել սեփական ժողովրդին և մի քանի ժամվա ընթացքում հանդես եկավ շուրջ 60 ռազմատենչ, ռասիստական, «հայատյացական» հայտարարություններով: Գուցե Ալիևը չէր պատկերացնում, որ Թվիթերը միջազգային սոցիալական ցանց է, բայց փաստը մնում է փաստ, որ այն ոչ միայն մեծ արձագանք գտավ հայ օգտատերերի շրջանում, այլև դրան շատ արագ հաջորդեցին միջազգային մամուլում մոտավորապես հետյալ վերնագրերով հոդվածները՝ «Ադրբեջանի նախագահը Թվիթերի միջոցով Հայաստանին պատերազմ է հայտարարում»: Սրան ի հավելումն, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց որ Չինարիի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը (իբր դիվերսանտը) մահացել է, բոլորի համար պարզ դարձավ, որ Ադրբեջանը, պարզապես խախտելով միջազգային բոլոր հնարավոր և անհնար կոնվենցիաներն ու փաստաթղթերը, տարված հայատյացության մոլուցքով, պարզապես սպանել է այդ տղային: Իրավիճակն Ադրբեջանի ղեկավարության համար էլ ավելի մեղմ ասած վատացավ, երբ առաջ քաշվեցին մի շարք ապացույցներ, որ Կարենը ոչ թե դիվերսանտ էր, այլ՝ հասարակ գյուղացի: Արդարության համար պետք է նշել, որ արդարության ձայնը ինչ-որ տեղ բարձրացվեց նաև մի խումբ ադրբեջանցի լրագրողների միջոցով, ովքեր գնացել էին Թովուզի շրջանի այն գյուղը, որտեղ, որ հայտնվել էր Կարենը մոլորվելու արդյունքում՝ պարզելու դեպքի և այդ տղայի մասին մանրամասները հենց տեղացիներից: Այս ամենից հետո, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը, ում քիչ թե շատ հետաքրքրում էր վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարոձությունները, ինչպես նաև ինչ-որ մեկին ով առհասարակ հետաքրքրված է Արցախյան հակամարտությամբ, իր մեջ չպարզեց հակամարտության բոլոր կողմերի «ով» լինելը: Վստահ եմ, որ մարդիկ իրենց մեջ (հատկապես հասարակ ադրբեջանցիները) հստակ եզրահանգումներ են անում: Մի խոսքով Ադրբեջանը կրկին հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում, բայց ի դժբախտություն իր հասարակության բնավ ոչ դրական ֆոնի ներքո: Հերթական անգամ Արցախյան հակամարտության կոնտեքստում բացահայտվում է ադրբեջանցիների հայտատյացության վառ ապացույցները, ինչպես, որ դա եղավ Սաֆարովի արտահանձնման ժամանակ: Այս դեպքում գուցեև ավելորդ է ասելը, որ մեր հարևաններն ակամայից բավականին բացասական կերպար են ստեղծում իրենց համար: Սա ըստ իս սա ոչ թե կերպարի կերտման գործընթաց է, այլ դրա բացահայտման, քանի որ մարդ ինքը սովորաբար իր իրական դեպքը ցույց է տալիս կրիտիկական, ճգնաժամային դեպքերի ժամանակ: Այս դեպքում կարծում եմ նույնը կարելի է ասել նաև երկրների մասին… Վազգեն Ղազարյան Facebook
Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը