Պաշտոնանկություններ՝ կառավարության որոշմամբ
Օրվա իրադարձություններ
Կառավարության որոշմամբ՝ Մարտին Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետությանն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից։
Մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից:
Նշենք, որ Մարտին Սարգսյանն իր պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:
Նարեկ Սարգսյանն էլ ընթացիկ պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից, իսկ մինչ այդ երկու տարի զբաղեցրել է Քաղաքաշինության նախարարի պաշտոնը: