Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը ծանր կայուն է. ՊՆ խոսնակ
ՀասարակությունՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, Գևորգ Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Գեւորգ խաչատրյանին Ստեփանակերտից տեղափոխել հնարավոր չի եղել, որի պատճառով Երեւանից բժիշկների խումբ է ժամանել Ստեփանակերտի հոսպիտալ։
Ավելի վաղ NEWs.am–ը գրել էր հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: