ԲԱՏԷ-ի հարձակվող. Իհարկե, ես Մեսսիից ավելի ուժեղ եմ
ՍպորտԲԱՏԷ-ի հարձակվող Նիկոլայ Սիգնևիչը, պատասխանելով ակումբի երկրպագուների հարցերին, հայտարարել է, որ Լիոնել Մեսսիից ավելի ուժեղ խաղ է ցուցադրում.
«Իհարկե, ես Մեսսից ավելի ուժեղ եմ: Իմ կինը միշտ ինձ այդպես է ասում»,- ասել է Սիգնևիչը ակումբի պաշտոնական ալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նշենք, որ 26-ամյա խաղացողն այս մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման` դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: