Բեյլը մերժել է «Բավարիային» և ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի ցանկանում կարիերան շարունակել «Բավարիայում»: Ինչպես հայտնում է «Mirror»-ը, մյունխենյան ակումբում ուելսցուն տեսնում են որպես Արյեն Ռոբենին փոխարինող:
28-ամյա խացողը հասկացնել է տվել, որ Մադրիդից հեռանալու դեպքում մտադիր չէ տեղափոխվել Բունդեսլիգա: Բեյլի համար ցանկալի տարբերակ է ԱՊԼ վերադառնալը:
«Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի անգամ կապվել է «սերուցքայիների» հետ ու պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 100 մլն ֆունտ ստերլինգ:
Բեյլի ապագան «Ռեալում» կախված է «արքայական» ակումբի նոր գլխավոր մարզչից: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը վերջերս լքել է ֆրանսիացի Զինեդին Զիդանը: