Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն
ՍպորտԼիխտենշտեյնում անցկացված Եվրոպայի փոքր երկրների ատլետիկայի առաջնությունում գյումրեցի Երվանդ Մկրտչյանը (3000 մ վազք) դարձել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ատլետիկայի հավաքականի անդամ Գայանե Չիլոյանը 400 մ վազք մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանն արժանացել է բրոնզե մեդալի: Առաջնությունում առաջին անգամ անցկացված շվեդական փոխանցավազքում (100 մ, 200 մ, 300 մ, 400 մ) մեր տղաների քառյակը՝ Արմեն Հովհաննիսյան, Ռազմիկ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան և Տիգրան Մկրտչյան կազմով, գրավել է երրորդ տեղը: Փոխանցավազքին մասնակցել են 17 երկրի 205 մարզիկ:
ՀՀ ատլետիկայի հավաքական թիմի կազմում մրցավայր են մեկնել 16 մարզիկ: Մեր ատլետները թիմային պայքարում գրավել են 5-րդ տեղը՝ իրենցից ետ թողնելով Վրաստանի և Ադրբեջանի հավաքականներին: