Հայաստանում հանքարդյունաբերության ոչնչացումը բացասական հետեւանքների կհանգեցնի. նախկին նախարար
ՀասարակությունՀանքարդյունաբերության ոչնչացումը Հայաստանում բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքների կհանգեցնի: Այս մաիսն հունիսի 11-ին PEMPAL ցանցի ներքին աուդիտի փորձագիտական հանրության 47-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Նրան հարց էր տրվել, թե ի՞նչ տեղի կունենա, եթե կառավարությունը որոշի դադարեցնել Ամուլսարի ոսկու հանքավայրը: «Կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ հարկ է կշռադատել ամեն ինչ, այլ ոչ թե՝ պարզապես պոպուլիստական հայտարարություններ անել, դա շատ վտանգավոր է: Իհարկե, բնապահպանական ռիսկերն առաջնային են, սակայն եթե դրանք կառավարելի են, հանքարդյունաբերությունը չպետք է ոչնչացվի: Այն տնտեսության կարեւոր ոլորտ է»,- ասաց նախկին պաշտոնյան: