Երևան, 06.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ Կարապետյան


«Վիպ» մերսման սրահում հաճախորդներին հասցրել են «օրգազմի»․ այդպիսի «մերսումը» որակվել է որպես «սեքսուալ բնույթի գործողություն»

Lifestyle

Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սահակ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

25-ամյա Սահակ Դ.-ն մեղադրվում էր գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը, լինելով անհատ ձեռնարկատեր, 2015 թվականի սեպտեմբերին վարձակալել է Սեբաստիա փողոցի շենքերից մեկի նկուղային տարածքը:

Նա այնտեղ ստեղծել է «սեքսուալ բնույթի գործողություններով զուգորդված մերսման ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ հարմարություններ՝ սենյակներից մեկում կառուցել է լոգախցիկ, մյուս սենյակները կահավորել է մերսման համար անհրաժեշտ ներքնակներով, ձեռք է բերել մերսման համար նախատեսված յուղեր և գործարկել է մերսման սրահը»:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի հոկտեմբերից որպես մերսողներ՝ աշխատանքի է ընդունել երեք կանանց՝ Մ.-ին, Ա.-ին ու Լ.-ին, ովքեր սահմանված գնացուցակի համաձայն՝ 10 հազար դրամից մինչև 30 հազար դրամ վարձատրության դիմաց, հաճախորդներին առաջարկել են «Ռելաքս», «Սպորտային», «Էրո», «Վիպ» տեսակի մերսումներ, «որոնք զուգորդվել են հաճախորդների սեռական կրքերի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի  գործողություններով…»:

Մատուցած ծառայությունների համար հաճախորդներից ստացած վարձատրությունը մերսուհիները հավասարապես կիսել են Սահակ Դ.-ի հետ:

Սահակ Դ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ որպես անհատ ձեռնարկատեր՝ որոշել է մերսման սրահ բացել: Նկուղային տարածք է վարձակալել, որոշակի վերանորոգման աշխատանքներ է կատարել, տեղադրել է գովազդային վահանակ:

Մերսուհիներ գտնելու համար համացանցում հայտարարություն է տեղադրել:

Առաջինն արձագանքել է Լ.-ն, հայտնել է, որ նախկինում աշխատել է մերսման սրահում: Լ.-ն ասել է, թե կարող է իր ծանոթ մերսուհիներին էլ հրավիրել:

Ինքը Լ.-ից ու նրա հրավիրած մերսուհիներից է իմացել նմանատիպ մերսման սրահներում գործող սակագները և՝ ինչ ծառայություններ են մատուցում հաճախորդներին այդ սրահներում:

Ինքը նախկինում այդ ոլորտին ծանոթ չի եղել, հիմք է ընդունել մերսուհիների ներկայացրած տեղեկությունները, նրանց ասածների հիման վրա՝ որոշվել են մերսման տեսակներն ու մատուցվող ծառայությունների գները:

Մերսման սրահն աշխատել է 2015 թվականի հոկտեմբերից, առաջարկվել են մերսման 4 տեսակներ:

«Ռելաքս» մերսման ժամանակ մերսուհին եղել է հագուստով, «Սպորտային» մերսման ժամանակ՝ կարճ «շորտերով» ու շապիկով, «Էրո» մերսման ժամանակ՝ միայն «ստրինգ» ներքնազգեստով, իսկ «Վիպ» մերսման ժամանակ վերը նշված մերսումների ամբողջությունն է մատուցվել:

Ինքը սրահում օրական ընդամենը 1-2 ժամ է անցկացրել:

Իհարկե, նախապես զգուշացրել է, որ մերսուհիները հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չունենան, մերժեն նմանատիպ առաջարկները:

Ինքը երբևէ նպատակ չի ունեցել նպաստելու մերսուհիների կողմից սեռական հարաբերություններ ունենալուն: Մերսուհիների կողմից մատուցված ծառայությունների համար գոյացած գումարները հավասարապես բաժանվել են իր ու մերսուհիների միջև:

Սրահի գործունեությունը կասեցվել է 2016 թվականի փետրվարին: Տարածքի սեփականատերը տարածքը տրամադրել է այլ անձի:

Գործով որպես վկա հանդես եկած մերսուհիները նշել են, որ իրենք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չեն ունեցել, բայց մերսման որոշակի տեսակների ավարտին հաճախորդին հասցրել են «օրգազմի»: Սահակ Դ.-ին հայտնի են եղել իրենց կողմից մատուցված ծառայությունների ձևերը: Իրենք ստացած գումարները կիսել են Սահակի հետ:

Որպես վկա հարցաքննվել են նաև մերսման սրահի տղամարդ հաճախորդներ, ովքեր նշել են, որ գնացել են մերսման սրահ՝ նպատակ ունենալով նաև սեռական հարաբերություն ունենալ մերսուհիների հետ, բայց մերսուհիներն ասել են, թե իրենք սեռական հարաբերություն չեն ունենում, միայն ձեռնաշարժությամբ իրենց հասցրել են սերմնաժայթքման:

 

Դատաբժշկական-սեքսոլոգիական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ մերսուհիների կատարած կոնկրետ գործողությունը հանդիսանում է «սեռական կրքի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություն»:

Ընդհանուր իրավասության դատարանը Սահակ Դ.-ին մեղավոր է ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել է 3 տարի իրական ազատազրկման: Սահակ Դ.-ն կալանքի տակ է առնվել հենց դատական նիստի դահլիճում:

Սահակ Դ.-ից որպես դատական ծախս՝ կատարված փորձաքննության արժեք, կբռնագանձվի 56 հազար 792 դրամ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Սահակ Դ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Մարինե Թովմասյանը:

Պաշտպանը պահանջել էր բեկանել մեղադրական դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ: Սահակ Դ.-ն մերսուհիներին խստիվ կարգադրել էր սրահի հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չունենալ: Եվ մերսուհիները կատարել են այդ պահանջը: Նրանք մատուցել են մերսման ծառայություններ: Եթե ինչ-որ տղամարդիկ մերսման արդյունքում հասել են սերմնաժայթքման, բավարարվել են ոմանց սեռական կրքերը, ապա դա միայն կարող է պայմանավորված լինել մերսման տեսակով ու տվյալ հաճախորդի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Պոռնկությանը նպաստելու հանցակազմ Սահակ Դ.-ի գործողություններում չկա: Ընդհանրապես՝ հստակ սահմանված չեն այն չափանիշները, որոնք կարող են դրվել մերսման սրահների գործունեության հիմքում: Մերսման սրահները առողջապահական հաստատություններ չեն, դրանք ոչ թե մարդկանց առողջացնելուն, այլ միայն հանգստացնելուն են կոչված:

Մերսման սրահները քիչ չեն, հիմնականում ոչ ոք չի ստուգում՝ որպես մերսուհի՝ ովքեր են աշխատում այդ սրահներում՝ հատուկ կրթություն ունե՞ն մերսողները, թե՞ ինքնակոչ կերպով են կատարում այդ աշխատանքը՝ երբեմն կամ հաճախ դուրս գալով զուտ մերսման գործառույթներից:

Մերսուհիներից մեկը այս գործի քննության ընթացքում ասել է, որ պարտադիր չէ մերսել մարդու սեռական օրգանը՝ նրան սեռական բավարարման հասցնելու համար, ինքը, օրինակ, կարող է այնպես մերսել հաճախորդի բութ մատը, որ հաճախորդը հասնի… «օրգազմի»…

Կոնկրետ մերսման այս սրահը փակելով՝ մյուս սրահների գործունեությունը չի կանոնակարգվում, բազմաթիվ մերսման սրահներ գործում են, մերսուհիները կատարում են նմանատիպ մերսումներ, ստացվում է՝ մի դեպքում սրահի գործունեության պատճառով սահմանվում է ազատազրկման ձևով պատիժ, իսկ նույն ժամանակ այլ սրահներում մատուցվում են նույնպիսի ծառայություններ, ստացվում են նյութական օգուտներ, իսկ օգուտ ստացողները գործում են անպատիժ:

Սահակ Դ.-ի շահերի պաշտպանը ակնհայտ խիստ ու հոգեբանորեն շատ ազդեցիկ համարեց հենց դատարանի դահլիճում երիտասարդ ամբաստանյալին կալանքի տակ վերցնելը առաջին ատյանի դատարանում՝ դատական ակտի հրապարակումից անմիջապես հետո: Դրա կարիքը մի՞թե կար՝ Սահակ Դ.-ն նախաքննության ու դատաքննության ընթացքում եղել է ազատության մեջ, չի խոչընդոտել գործի քննությանը, դրսևորել է պատշաճ վարքագիծ:

Փաստաբանը իր վերաքննիչ բողոքում բացի արդարացման պահանջից՝ ներառել էր ևս մեկ պահանջ՝ մեղադրանքը հաստատված գնահատելու դեպքում իր պաշտպանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, սահմանել փորձաշրջան, նրան չմեկուսացնել հասարակությունից, հնարավորություն տալ, որ Սահակ Դ.-ն իր ուսումով ու աշխատանքով ծառայի հասարակությանը:

Վերաքննիչ քրեական դատարանը ամբողջությամբ մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի իրական ազատազրկումով:

Բողոքի հետ հույսեր կապած երիտասարդ ամբաստանյալը ակնհայտորեն հուսահատվեց և ուղեկցողների հսկողությամբ դուրս բերվեց դատարանի դահլիճից:

 

 

ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր