Ստերլինգը չի երկարաձգում պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը չի կարողանում համաձայնեցնել նոր պայմանագիրը անգլիական ակումբի հետ:
«Sky Sports»-ի տեղեկություններով կողմերը քննարկում են անգլիացու աշխատավարձի չափը: Ստերլինգի ներկայիս պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: Ստեռլինգը այժմ Անգլիայի հավաքականի կազմում պատրաստվում է մասնակցել ԱԱ-2018-ին:
Հիշեցնենք, որ Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2015 թվականից: Ավարտված մրցաշրջանում Ստերլինգը մասնակցել է 33 հանդիպման, որոնցում խփել է 18 գոլ և կատարել է 15 գոլային փոխանցում: