Ռուբեն Ռուբինյան. «Դեմ եմ, երբ ասում են՝ «թողեք աշխատեն»». Mediamax.am
LifestyleՄանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:
Նորանշանակ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը հեղափոխության մեկնարկին Հայաստանում չէր: «Հրանտ Դինք» հիմնադրամում աշխատանքի շրջանակում նա երեք ամսով մեկնել էր Ստամբուլ, դեռ 1 ամիս պետք է այնտեղ մնար, սակայն թողեց գործերն ու վերադարձավ Հայաստան:
Շարունակելով ներկայացնել կառավարության նոր անդամներին՝ Մեդիամաքսը զրուցել է 28-ամյա Ռուբեն Ռուբինյանի հետ: Փոխնախարարի ամենամեծ մտավախություններից մեկն այս պահին կապված է արժանի պաշտոնավարման, պաշտոնի բերած գայթակղություններին դիմակայելու, ակամայից չփոխվելու հետ:
2008-ին խոցվեց մեր արժանապատվությունը
«Երբ քայլարշավը մեկնարկեց, առցանց էի մասնակցում աշխատանքներին: Մամուլի մոնիտորինգ էի անում, քանի որ թիմակիցներս օբյեկտիվորեն կտրված էին ինֆորմացիայից: Երբ շարժման մասնակիցները մտան Ռադիոյի տուն, չդիմացա, հենց այդ պահին որոշեցի տոմս գնել: Հաջորդ առավոտյան արդեն Հայաստանում էի»,- հիշում է Ռուբենը: Վստահ չէր, որ հենց 2018-ի ապրիլին կլինի հեղափոխություն, բայց կասկած չուներ, որ առաջիկա տարիներին Հայաստանում փոփոխություններ կլինեն:
Շարունակությունը՝ այստեղ: