Մանրամասներ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից. 7 ուղեւոր «Գյումրի» կենտրոնում են (տեսանյութ) Galatv.am
Գյումրի-Երեւան ավտոճանապարհին գրանցված դժբախտ պատահարից հետո Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել 7 ուղեւորի՝ տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին ԳԱԼԱ-իհետ զրույցում ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:
Ըստ նրա, ամենածանր վիճակում գտնվում է 14-ամյա մի ուղեւոր, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով են, սակայն նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ըստ նախնական տվյալների՝ Գյումրի- Երեւան ուղղությունը սպասարկող միկրոավտոբուսի մեջ եղել է 13 ուղեւոր, որից 7-ին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝ զոհերի թիվը 3 է, իսկ երեքին հաջողվել է դուրս գալ մեքենայից՝ հենց վթարվելու պահին: Մեկ այլ տեղեկության համաձայն զոհերի թիվը 7 է: Բոլոր այս տեղեկություններն առայժմ ճշտվում են: