Նազենի Հովհաննիսյանի «դժվար ու ծանր ընտրությունը»
LifestyleՄանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:
Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամում լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով իր իսկ մոդելավորած գեղեցիկ զգեստով: Դերասանուհի-հաղորդավարուհին նաեւ լուսանկարին համահունչ գրառում է կատարել:
«Եթե մարդ թռիչք ունի, ոչ ոք նրանից դա չի կարող խլել։ Որքան մարդու տեսակը, նկարագիրն ամուր են, այդքան բարձր ու անհասանելի է նրա ճախրանքը։ Չարակամներն ու չարացածները միշտ կան, բայց թռիչքի մեջ եղողը ժամանակ չի ունենա՝ չարությունները «տեսնելու» կամ մարմին տալու դրանց։ Ասածս սա է. կյանքն անհավանական կարճ է, ու անիմաստ է չսիրողների կամ նույնիսկ չճանաչողների վրա չարանալը»,-նշել է նա: