Լևոն Արոնյանն արագ շախմատում երկրորդն է. «Grand chess tour»
ՍպորտՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը «Grand chess tour»-ի արագ շախմատի մրցաշարում երկրորդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Grand chess tour»-ում կայացան արագ շախմատի վերջին երեք տուրերը: Արոնյանը 7-րդ տուրում պարտվեց Կարյակինին, 8-րդում հաղթեց Ֆաբիանու Կարուանային, իսկ 9-րդ տուրում կիսեց միավորը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: 18 հնարավորից Արոնյանը հավաքեց 11 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Առաջինը 14 միավորով Ուեսլի Սոն է:
Այժմ շախմատիստները 18 տուր կխաղան կայծակնային շախմատ: Կայծակնային շախմատում հաղթանակի համար՝ 1 միավոր և ոչ-ոքիի՝ 0.5: Հունիսի 15-ին և 16-ին՝ կայծակնային շախմատի պարտիաները: Մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը: