Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Հարյուրավոր քաղաքացիների իրավունքները ստորադասվում են հանուն մեկի «ցանկության» իրականացման

Հասարակություն

Այն, որ առանձին անհատներ վաղուց ելել են ժողովրդի շալակը, կասկած չկա: Բայց, որ պետական մարմիններն էլ օրենքների կիսատ-պռատ լինելու պատճառով չեն կարողանում պաշտպանել քաղաքացիների իրավունքները, սա արդեն աններելի է: Ստացվում է, որ մարդիկ փաստացի, գերու կարգավիճակում են հայտնվել, որոնց մի կողմից մասնավորն է ճնշում, մյուս կողմից կոռումպացված չինովնիկը, իսկ դատարաններն էլ անկախ իրենց կոռումպացվածության մակարդակից, մեծ ցանկության դեպքում անգամ, օրենքների անկատարության պատճառով չեն կարող ի շահ քաղաքացիների որոշում կայացնել:

Խոսքը մասնավորապես Երևանի Հերացի 18 հասցեի բնակիչների բողոքին է վերաբերվում, երբ մի ամբողջ շենքի բնակիչների իրավունքները փաստացի ստորադասվել են մեկ այլ քաղաքացու ցանկությունների կատարմանը: Պատճառը շատ պարզ է, քանի որ, այդ մեկն ավելի հզոր է գտնվել, քան ողջ շենքի բնակիչները միասին վերցրած, և կարողացել է անգամ բնակիչներից թաքուն դատարանի վճիռ կորզել ու փակել բոլոր բողոքավորների բերանը:

Այս պատմության պատճառով փաստացի շենքի սեփականատերերը հայտնվել են մոլորված կարգավիճակում և չգիտեն, թե իրենց ով կկարողանա օգնել: Խնդիրն այն է, որ տարածքում գործող գազաբաշխիչ կետը հին տեղից շենքի «քթի» տակ տեղափոխելուց հետո մարդիկ, ըստ էության հայտնվել են պատանդի կարգավիճակում: Իսկ եթե, Աստված մի արասցե, որևէ դեպք պատահի, նրանց նույնիսկ հրշեջ-փրկարարները չեն կարողանա օգնել, քանի որ շենքին մոտենալու ճանապարհ անգամ չկա:

Էլ չենք ասում, որ բաշխիչ կայանի նոր «հասցեն» զրուցարանից և խաղահրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում, բայց քանի որ այդ գործի «քավորը» մասնավոր ընկերություն է՝ «Գազպրոմ»-ը, ուստի այդ հանգամանքն էլ նրանց հետ չի կանգնեցրել ստացած «պատվերը» ժողովրդի իրավունքները ոտնահարելով մինչև վերջ իրականացնելու համար:

Կարող է հարց ծագել, թե ժողովրդին ինչո՞ւ չի օգնում անսահմանափակ հնարավորություններ ունեցող ԱԻՆ-ը, որին ենթակա օղակ է նաև «Տեխնիկական անվտանգության» ծառայությունը: Պարզվում է, որ այդ հզոր կառույցը օրենքների անկատար և իրավունքների սահմանափակ լինելու պատճառով նույնպես ի վիճակի չէ քաղաքացու շահերը պաշտպանել, քանի որ համապատասխան լծակներ չունի:

Հիմա հարց՝ այս պայմաններում, երբ մի ողջ պետական ապարատ չի կարողանում հազարավոր քաղաքացիների անվտանգության երաշխավորը լինել, այս պայմաններում ինչպե՞ս կարող է քաղաքացին իրեն պաշտպանված զգալ: Պարզ է, չէ՞, որ քանի դեռ երկրում նման իրավիճակ է տիրում, արդարության, պաշտպանված լինելու և այլ նմանօրինակ երևույթների մասին հայտարարությունները շարունակելու են պոպուլիստական մնալ, այնկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է այդ պահին իշխանության ղեկին:

 

Արմինե Գրիգորյան

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում