Շախմատիստ Գաբրիել Սարգսյանը շուտով հայր է դառնալու (լուսանկար)
Lifestyle
Հայ շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը շուտով հայր է դառնալու: Այդ մասինLife.panorama.am-ին հայտնեց անձամբ շախմատիստը. «Տղա ենք ունենալու: Փոքրիկս կծնվի դեկտեմբերի երկրորդ կեսին»:
Գաբրիելն ու կինն առաջնեկին կկոչեն Սարգիս՝ Գաբրիելի պապիկի պատվին: «Քանի որ ես կրում եմ պապիկիս եղբոր անունը, որդուս որոշեցինք պապիկիս անվամբ կոչել»:
Հիշեցնենք, որ Գաբրիել Սարգսյանը և Լիաննա Սարգսյան-Ավոյանը ամուսնական երդում են տվել 2013 թվականի հունիսի 28-ին: Անհոգ ու երջանիկ մանկություն ենք մաղթում փոքրիկին: