Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


«Չէ, ապեր ջան». 21-ամյա երիտասարդը բաժակով այլանդակել է աղջկա դեմքը՝ պարելու հրավերը մերժելու պատճառով

Հասարակություն

1in.am-գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Դավիթ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Վարդան Ստեփանյանի նախագահությամբ:

21-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 28-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Դավիթ Գ.-ն Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում գործող «Օլե» ակումբում ալկոհոլ օգտագործած վիճակում մոտեցել է նույն ակումբի հաճախորդ՝ իրեն անծանոթ Քնարիկ Մ.-ին (անունը փոխված է), հրավիրել է պարելու: Քնարիկը մերժել է:

Դավիթ Գ.-ն զայրացել է այդ մերժումից, վիճաբանության մեջ է մտել Քնարիկի հետ:

Կողմերը փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել, հետո պարզաբանում կատարելու համար գնացել են ակումբի տնօրենի աշխատասենյակ, որտեղ մնացել են «տետ ա տետ», շարունակել են վիճել ու միմյանց վիրավորանքներ հասցնել:

Քնարիկը չի ցանկացել վիճաբանությունը շարունակել, այդ մասին ասել է Դավիթին, մոտեցել է մուտքի դռանը, որ դուրս գա: Այդ պահին, ըստ մեղադրանքի, Դավիթ Գ.-ն, վրդովվելով Քնարիկի պահվածքից, սեղանից վերցրել է ապակե բաժակը, նետել է Քնարիկի ուղղությամբ:

Բաժակը դիպել է Քնարիկի դեմքի ձախ հատվածին՝ ձախից՝ վերին շրթունքի ծակած-կտրած վերքի, փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ այտային շրջանի խորանիստ մկանների վնասումով ծակած-կտրած վերքի ձևով, որն արտահայտվել է տուժողի դեմքի անջնջելի այլանդակմամբ՝ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Նախաքննության ընթացքում Դավիթ Գ.-ն մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել՝ նշելով, թե չի ցանկացել դիտավորյալ հարվածել Քնարիկ Մ.-ին, ապակե բաժակը պատահաբար է դիպել նրա դեմքին:

Դատարանում Դավիթ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նա նորից կրկնել է, թե դիտավորությաւոն չի ունեցել ապակե բաժակով հարվածելու տուժողի դեմքին, դա պատահաբար է ստացվել:

Նախաքննական ցուցմունքում Դավիթ Գ.-ն հայտնել է, թե հոր և եղբոր հետ գնացել էր «Օլե» ակումբ՝ գարեջուր խմելու և ժամանակ անցկացնելու:

Նկատել է, որ իրենց սեղանի աջ կողմում գտնվող սեղանի մոտ միայնակ նստած է իրեն անծանոթ մի աղջիկ:

Մոտեցել է այդ աղջկան, նստել է նրա կողքին՝ բազմոցին, ու նրան հրավիրել է պարելու: Բայց աղջիկը մերժել է, ինքն էլ վիրավորվել է նրա հեգնական մերժումից ու արհամարհական վերաբերմունքից: Քաշել է այդ աղջկա ձեռքից ու պահանջել է, որ նա իր հետ նորմալ խոսի:

Այդ ժամանակ եղբայրը, նկատելով, որ վեճ է առաջանում, մոտեցել է, իրեն մի կողմ է քաշել: Իրեն մերժած աղջիկը՝ Քնարիկը, սեղանի վրայից ապակե բաժակ է վերցրել ու նետել է իր ուղղությամբ, բայց բաժակն իրեն չի դիպել՝ անցել է կողքով, ընկել է հատակին ու կոտրվել է:

Ինքը հայհոյել է Քնարիկին, չի լսել, որ այդ ժամանակ Քնարիկն էլ իրեն հայհոյած լինի:

Եղբայրն իրեն դուրս է բերել ակումբից, այդ ընթացքում Քնարիկը սեռական բնույթի հայհոյանք է տվել իր հասցեին, բայց ինքը դա չի լսել, հետագայում եղբորից է իմացել:

Երբ ինքը դրսում էր, իրեն է մոտեցել մի անծանոթ տղա, ինքը նրան ասել է, թե ուզում է Քնարիկի հետ առանձին խոսել կատարվածի շուրջ:

Արսեն անունով այդ տղան իրեն ուղեկցել է մի առանձին սենյակ, որտեղ երկու բազմոց կար, դրանց մեջտեղում՝ մի փոքր սեղան, սեղանի վրա ապակե բաժակներ էին դրված:

Ինքը նստել է պատի տակի բազմոցին, Քնարիկը՝ ձախ կողմում դրված աթոռին: Այնուհետև իր խնդրանքով նա մոտեցել ու նստել է դիմացի բազմոցին:

Իր ու Քնարիկի միջև վիճաբանությունը շարունակվել է, միմյանց փոխադարձ վիրավորանքներ են հասցրել: Քնարիկը վեր է կացել ու ցանկացել է սենյակից դուրս գալ՝ գնացել է դռան ուղղությամբ: Ինքը բարկացել է նրա պահվածքից, ցանկացել է հանգստացնել իր նյարդերը և սեղանի վրայից վերցնելով ապակե բաժակներից մեկը՝ նստած տեղից, առանց նայելու, թե ուր է նետում, բաժակը նետել է դռան ուղղությամբ: Ինքը չի ցանկացել, բայց բաժակը դիպել է Քնարիկի դեմքի ձախ մասին: Դա պատահաբար է ստացվել, ինքը ցավում է դրա համար: Քնարիկը բռնել է դեմքն ու անմիջապես դուրս է եկել սենյակից:

Տուժող Քնարիկ Մ.-ն հայտնել է, թե դեպքի օրը ինքը միայնակ նստած էր «Օլե» ակումբում: Գիշերվա ժամը 2-ի սահմաններում Դավիթ Գ.-ն, որ նստած էր հարևան սեղանի մոտ, անպատշաճ պահվածքով, ալկոհոլ օգտագործած վիճակում մոտեցել է իրեն ու հրավիրել է պարելու: Ինքը մերժել է՝ նրան դիմելով «ապեր ջան»-ով, քանի որ անունը չգիտեր:

Դավիթը սկսել է վիճել իր հետ, անընդհատ քաշքշել է իր ձեռքերից: Այդ պահին ինքը կարծել է, թե Դավիթն ուզում է հարվածել իրեն, պաշտպանվելու համար սեղանին դրված սուրճի բաժակը վերցրել ու նետել է նրա ուղղությամբ:

Սրահում գտնվողները բաժանել են իրենց: Ինքը գնացել է տնօրենի սենյակ, այնտեղ է եկել իր ծանոթ Արսենը ու հայտնել է, թե Դավիթն ուզում է առանձին խոսել ու ներողություն խնդրել:

Որոշ ժամանակ անց սենյակ է մտել Դավիթը, բայց իրենց խոսակցությունը դարձյալ չի ստացվել: Նորից սկսել են վիճել, միմյանց փոխադարձաբար հայհոյել են:

Տեսնելով, որ այդ պայմաններում անիմաստ է Դավիթի հետ խոսելը, ինքը նստած տեղից վեր է կացել, ասել է, որ ուզում է դուրս գալ սենյակից, քանի որ իր համար տհաճ է այդ խոսակցությունը: Գնացել է դեպի դուռը, ձեռքը մեկնել է, որ դուռը բացի, այդ պահին Դավիթը վեր է կացել, վերցրել է սեղանին դրված բաժակը, շրջվել է իր կողմն ու հայհոյանք հնչեցնելով՝ բաժակով հարվածել է իրեն: Բաժակը դիպել է իր դեմքին, կոտրվել է, դեմքի շրջանում ինքը լուրջ վնասվածք է ստացել: Իրեն տարել են հիվանդանոց:

Տուժողն ասել է, թե Դավիթ Գ.-ն հատուցել է իր բուժման ծախսերը, ինքը նրանից բողոք չունի:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի դեմքի վերքերի ապաքինումից կգոյանան կայուն անջնջելի սպիներ…

Դատարանը Դավիթ Գ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապատել է 3 տարի իրական ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Դավիթ Գ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Վերաքննիչ բողոքում Դավիթ Գ.-ն խնդրել է ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան:

Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան