Մանվել Գրիգորյանի հետագա ճակատագիրն արդեն հայտնի է. Զարմանալի է, բայց փաստ...
LifestyleՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կայացրած որոշմամբ մերժել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը՝քննչական մարմնի ձերբակալման որոշման դեմ ու Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ անազատության մեջ:
Սակայն պետք է նկատել, որ 72 ժամից ավել նա չի կարող մնալ անազատության մեջ, քանի որ ունի պատգամավորական իմունիտետ: Նա կարող է մնալ անազատության մեջ և դատարանի որոշմամբ կալանավորվել միայն այն դեպքում, եթե Գլխավոր դատախազը միջնորդությամբ մտնի Ազգային Ժողով և քվեարկությամբ Մանվել Գրիգորյանը զրկվի պատգամավորական իմունիտետից:
Իհարկե, եթե դատախազը ԱԺ մտնի միջնորդությամբ միևնույնն է ՀՀԿ-ականները դեմ կքվեարկեն դրան, բայց դատախազությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ԱԺ հերթական նիստի ընթացքում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածն ասում է.«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը