Շառլ Ազնավուրը համաշխարհային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին. France-Presse
ՄշակույթՇառլ Ազնավուրը, ոը մայիսին ձեռքի կոտրվածք Էր ստացել, համաշխարհային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին հայտնել Է France-Presse գործակալությունը՝ հղում անելով երգչի ներկայացուցիչներին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ազնավուրը վնասվածքի հետ կապված դադարից հետո բեմ դուրս կգա հունիսի 30-ին Լոնդոնում, սակայն բժիշկները 94-ամյա արտիստին հանձնարարել են հետաձգել համերգային գործունեությունը: «Դժբախտ պատահարից հետո, Շառլ Ազնավուրն ապաքինվում Է, սակայն բժիշկները պարզել են, որ վերականգնման գործընթացն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սպասվում Էր եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի վերջը»,- հայտարարել են շանսոնիեի ներկայացուցիչները:
Համերգները, որոնք ծրագրված Էին Մեծ Բրիտանիայում (Լոնդոնում հունիսի 30-ին), Իսպանիայում (Մարբելում հուլիսի 14-ին), Գերմանիայում (Ռեգենսբուրգում եւ Քյոլնում հուլիսի 21-ին եւ օգոստոսի 4-ին) եւ Խորվաթիայում (Պուլայում օգոստոսի 16-ին), չեղարկված են: «Երգիչը կկարողանա իր համաշխարհային շրջագայությունը շարունակել սեպտեմբերին»,- հայտնել են արտիստի ներկայացուցիչները: Սպասվում Է, որ Ազնավուրն իր համերգային ծրագիրը կվերսկսի Սիդնեյում ունենալիք ելույթով, իսկ այնուհետեւ համերգներ կտա Տոկիոյում, Օսակայում , Կիեւում եւ Բրյուսելում: Տարվա վերջին պլանավորված են նրա համերգները Ֆրանսիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: