Քեյնի դուբլը հաղթանակ բերեց Անգլիային Թունիսի դեմ խաղում. G խումբ
ՍպորտՖուտբոլի աշխարհի առաջնության խմբի փուլի առաջին խաղում Անգլիան մրցեց Թունիսի ընտրանու հետ:
Խաղի մեկնարկից ընդամենը 10 րոպե անց Անգլիան արդեն առաջ էր անցել հաշվի մեջ: Թունիսի հավաքականի դարպասը գրավեց և «երեք առյուծներին» առաջ մղեց Հարի Քեյնը: Թունիսի հավաքականի պաշտպանները շատ էին ազատ տարածությունների տալիս անգլիացիներին:
Սակայն հակագրոհներից մեկի ժամանակ Անգլիայի հավաքականի պաշտպաններից Ուոքերը խախատեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և հանդիպման մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Սասին:
Երկրորդ կեսի մեկնարկում խաղի թեմպը դանդաղ էր և գրոհներն էլ ոչ այդքան դիտարժան: Հետագայում էլ Անգլիան վիճակագրությամբ գերազանցում էր ամեն հարցում Թունիսին, սակայն մրցակցի դարպասը գրավել չէր ստացվում: Անգլիան շարունակ տիրում էր խաղային իրավիճակին և հանդիման ավելացված րոպեին կարողացան հաղթական գոլ խփել: Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ:
Անգլիայի թիմը հաջորդ խաղում կմրցի Պանամայի հետ հունիսի 24-ին, իսկ Թունիսը կխաղա Բելգիայի հետ հունիսի 23-ին:
Առաջին տուրից հետո G խմբի առաջատարները Բելգիայի և Անգլիան են: Նրանք ունեն 3-ական միավոր: Թունիսը և Պանաման միավոր չունեն:
Լուսանկարները՝ FIFA