Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել
ՀասարակությունԱրարատի մարզի Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը տեղեկացրեց, որ իրենք առաջին օգնություն են ցուցաբերել 5 զինծառայողի:
«Զինվորներից մեկը ստացել էր ողնաշարի վնասվածք: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:
Մելքոն Տալոյանը նշեց, որ վիրավոր զինծառայողները բուժումը կշարունակեն «Մուրացան» կենտրոնական զինվորական հոսպիտալում: