Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Ժամանակն է, որ քանդվեն ստի վրա կառուցված ամրոցները

Այն, որ հասարակական կազմակերպությունների անվան տակ շատերն են փորձել իրենց մութ գործերը «փաթեթավորել», նորություն չէ: Վկան՝ տարբեր ծրագրերով գումարներ լվանալու փաստերը, որոնք այսօր քննվում են տարբեր դատարաններում: Բայց խնդիրն այն է, որ եթե խոսքը սեփական կամքով երկրի պաշտպանությանն օժանդակելուն պատրաստ անձնանց միավորելու մասին է, ապա համաձայնեք, որ եթե գրանցված է, որպես սովորական հասարակական կազմակերպություն, ապա չի կարող ավելի վեր դասվել, քան մնացածը և չի կարող պետական կառույցների ընկալումներում ավելին լինել, քան մյուսները:

Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին, որը նույնպես գրանցված է որպես հասարակական կազմակերպություն, ապա այն կարելի է վաղուց իրեն սպառած կառույց  համարել, քանի որ իրականում բոլորովին այլ հրամայականով ծնված ու կյանքի իրավունք ստացած կառույցը չի կարող ՊՆ-ի կցորդը համարվել: Սովորական մահկանացուներիս համար հասկանալի չէ, թե ինչու է այդ կառույցն այնքան ուռճացվել, որ դեռ մի բան էլ իրեն իրավունք վերապահի պետության ու հարկատուների վզին հանգիստ տեղավորվելու համար:

Ի դեպ, եթե խոսքը կամավորներին մեկ տանիքի տակ հավաքելուն է վերաբերվում, ապա ապրիլյան պատերազմի օրերին բոլորս տեսանք ու համոզվեցինք, որ առանց այդ միության օգնության ու օժանդակության էլ բոլորը՝ մեծից մինչև փոքր, պատրաստ էին իրենց զինվորի կողքին ու մեջքին կանգնել: Կարճ ասած՝ երկրի համար օրհասական պահին բոլորն էլ դառնում են  երկրապահ կամավորականներ ու, առանց ինչ-որ մեկի հորդորի, սեփական կամքով են նետվում հայոց բանակին օգնելու:

Այս ֆոնին, 90-ականների պատերազմական տարիներին այլ պահանջով ծնված կամավորականների միությունը պետք է որ վաղուց իր առաքելությունն ավարտած համարեր, քանի որ Հայաստանի Հանրապետությունն այլևս կամավորականությունից վաղուց անցում է կատարել ու ձևավորել է կանոնավոր բանակ, իր համապատասխան պետական գերատեսչությամբ, որն ըստ էության, մասնագետների գնահատմամբ, իր մարտունակությամբ առաջինն է կովկասյան տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ապա պետք է նաև, որ արցախաադրբեջանական պատերազմի ժամանակ կռված երկրապահ կամավորներն օրենքով սահմանված կարգով վաղուց հաշվառման վերցրած լինեին պաշտպանության նախարարությունում, պետական մակարդակով վաղուց ստացած լինեին հատուկ կարգավիճակ և նրանց անցած ուղին ամփոփած լիներ ոչ թե այս կամ այն հ/կ-ում, այլ պետական կառույցում: Սրանով պետությունը ոչ թե լավություն արած կլիներ իր երկրապահին, այլ նաև ցույց կտար, որ երեկվա երկրապահն այսօր հարգանքի արժանի այն կամավոր զինվորն է, ով ժամանակին պատրաստ է եղել իր կյանքը  զոհել հանուն հայրենիքի պաշտպանության:

Դրանով վաղուց փակված կլիներ այն ամոթալի էջը, որով շատերը հայտնվել էին մոռացվածների շարքում: Փակված կլիներ նաև երկրի ազատագրման համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայածներին որպես անցանկալիների՝ այս կամ այն կազմակերպության ղեկավարի կամքով ու կապրիզով «զտելու» ամոթալի էջը:

Եվ, ի վերջո, վաղուց ժամանակն է, որ երկրապահը զատվի ասֆալտի ֆիդայինից, որ բոլորի համար հասկանալի դառնա, թե ով է իր երկիր սպան, պատերազմին մասնակցելով՝ ով ինչով է զբաղվել ու ինչպես է հարստացել: Հարկավոր է պետական մակարդակով բացել փակ էջերը և ցույց տալ հասարակությանը, թե իրականում ով է իրական երկրապահը՝ Ազգային ժողովում նստա՞ծը, թե՞ արդրբեջանական դիպուկահարի գնդակի սպառնալիքի տակ սեփական թոռնիկին դպրոց տանող տատիկը:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը նույնպես պետք է տան նոր իշխանությունները և օգնեն, որպեսզի 30 երկար ու ձիգ տարիներ իրականությունը դեֆորմացրած անձանց կառուցած ստի «ամրոցները» քանդվեն ու դրանց տեղը ճշմարտությունն ամփոփոխ «դղյակներ» կառուցվեն:

 

Արմինե Գրիգորյան

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում