Դիմակավորված անձիք մտել են «Սեքյուրիթի դրիմ»
ՀասարակությունHraparak.am-ը գրում է.
Հենց նոր տեղեկացանք, որ դիմակավորված անձինք մտել են «Էլիպս» ընկերության գրասենյակ։ Թեեւ ասացին, որ գործողությունն Ազգային անվտանգության ծառայությունը չի իրականացնում, սակայն պարզ չէ, թե էլ որ ծառայությունը կարող է դիմակներով մուտք գործել տնտեսվարողի տարածք։ Միայն տեղեկացանք, որ թիրախը ոչ թե անվտանգության համակարգերի հետ կապված «Էլիպսն» է, այլ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը արագաչափերն ու տեսախցիկներն է տնօրինում։ Թեեւ համառ լուրեր էին շրջանառվում, որ այն պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, սակայն դա բազմիցս հերքվել է։ «Էլիպսի» սեփականատերը Գուրգեն եւ Ալեքսան Զաքարյան եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաեւ «Սեքյուրիթի դրիմում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում