Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյին. B խումբ
ՍպորտՖուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության երկրորդ տուրի շրջանակներում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի թիմի դեմ:
Հադիպումը կայացավ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Խաղի մեկնարկից ընդամենը 4 րոպե անց Եվրոպայի չեմպոնի Պորտուգալիան առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գլխի շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց Մարոկկոյի դարպասը:Ռոնալդուն խփեց իր 4-րդ գոլն աշխարհի ընթացիկ առաջնությունում: Խփած գոլից հետո պորտուգալացիները հանդարտեցրին խաղը, իսկ Մարոկկո ամեն ինչ անում էր հետ բերելու համար կորցրածը:
Երկրորդ կեսի մեկնարկում Մարոկկոն առավել «սուր» էր գրոհում և սկսել էր լուրջ անհանգստացնել Պորտուգալիային: Վիճակագրությամբ Մարոկկոն քիչ ավելի առավելություն ուներ: Խաղակեսի վերջնամասում Պորտուգալիան հազվադեպ էր գրոհում և հիմնականում պաշտպավում էր: Ի վերջո երկրորդ կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյին:
Պորտուգալիայի ազգային թիմը B խմբի վերջին խաղում կմրցի Իրանի հավաքականի հետ: Խաղը կկայանա հունիսի 25-ին: Մարոկկոն նույն օրը ուժերը կչափի Իսպանիայի հետ:
Երկրորդ տուրից հետո Պորտուգալիան 4 միավորով դեռևս B խմբի առաջատարն է: Իսպանիան քիչ ավելի ուշ ուժերը կչափի Իրանի հետ:
Լուսանկարները՝ FIFA