Հայտնի է Արգենտինա-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է աշխարհի առաջնության խմբային փուլի Արգենտինա-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստի անունը:
ՖԻՖԱ-ն հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Լուկա Մոդրիչին: Վերջինս հեղինակեց Խորվաթիայի երեք գոլերից մեկը, որով թիմը հաղթեց մունդիալի ֆավորիտ համարվող Արգենտինային:
Երկրորդ տուրից հետո 6 միավոր ունի Խորվաթիայի ընտրանուն և իր տեղն ապահովել է փլեյ-օֆֆ-ում: Իսլանդիան և Արգենտինան ունեն 1-ական միավոր, սակայն իսլանդացիները դեռևս երկրորդ տուրի հանդիպումը չեն անցկացրել: Նրանք հունիսի 22-ին կխաղան Նիգերիայի հետ: