Հայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստը
ՍպորտՖուտբոլի աշխարհի առաջնության E խմբի Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Շվեյցարիայի ազգային թիմի և անգլիական «Սթոկ Սիթի»-ի ֆուտբոլիստ Ջերդան Շաքիրին, ով խփեց նաև Շվեյցարիայի հաղթական գնդակը Սերբիայի դեմ խաղում (1:2):
Խմբային փուլի վերջին խաղում Սերբիան կխաղա աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի հետ: Իսկ Շվեյցարիան կփորձի գերազանցել Կոստա Ռիկային: Երկրորդ տուի հետո 4-ական միավորով խմբի առաջատարները Բրազիլիայի և Շվեյցարիայի թիմերն են: Սերբիան ունի 3, Կոստա Ռիկան միավոր չունի: